«Արդյո՞ք այս իշխանությունները չեն կազմակերպել տարածվող տեսանյութը». Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, որտեղ Արցախի բարբառով մարդիկ սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։
Նա հավաստիացրել է՝ ցանկացած բռնություն բացարձակապես անընդունելի է։ Հայաստանում պետք է հաստատվի իրավունքի պետություն, որտեղ յուրաքանչյուր նման դեպք ենթարկվում է լիարժեք բացահայտման և պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է մեղավորը և ում նկատմամբ է կատարվել բռնությունը։
«Տարածված տեսանյութի հետ կապված պետք է անհապաղ քննություն իրականացվի, բացահայտվի, բայց պետք է պարզվի նաև՝ արդյո՞ք սա պրովոկացիա է, և արդյո՞ք այս իշխանությունները չեն կազմակերպել այն, որովհետև նրանք հաճախ թիրախավորում են արցախցիներին: Իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանումներով, ապացույցներով և հրապարակային քննությամբ ցույց տալ իրականությունը՝ համոզելու նաև հակառակ կարծիք ունեցող քաղաքացիներին, քանի որ հանրային վստահությունը պահանջում է բաց, օբյեկտիվ և թափանցիկ գործընթաց»,- ընդգծել է նա։
«Միասնության թևերի» կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն իր հերթին նշել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ հրապարակված տեսանյութերը հետագայում փորձաքննությամբ ճանաչվել են կեղծ կամ մանիպուլյատիվ։
«Մենք չենք պնդում, որ սա նմանատիպ իմիտացիա է, բայց կարծում ենք, որ այն պետք է դառնա շատ մանրամասն քննության առարկա»,- ասել է Անանյանը։

«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
4312:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան
4511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4611:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7311:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
5510:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
5310:36