Արաբկիրում բացահայտվել է կեղծ գեմբլինգի հանցավոր խումբ
![]() 127 Այսօր, 22:48 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում: Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոջառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես՝ խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո և փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։ Ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը․ «Ի՞նչ է կեղծ գեմբլինգը։ Հանցավոր խմբերի կողմից ստեղծում են առցանց կեղծ խաղատներ, որոնց միջոցով հափշտակում են քաղաքացիների միջոցները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություն է իրականացրել։ Այդ խաղատներում վճարումները կարող են կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։ Օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Ավելին, հանցագործները ստեղծել էին նաև USDT-ի նման կեղծ կրիպտոմիավորներ՝ մարդկանց մոլորեցնելու և հափշտակություններն իրականացնելու համար»։ Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։ |

«Իմ կյա′նք, մի հատ դու ինձ այ սենց արա′». տարեց կինը նետվեց Նիկոլ Փաշինյանի գիրկը
7623:24
«Հայաստան» դաշինքը դիմում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին
8723:18
«Արաբկիրցին նիկոլ էր մերժում, և դա նիկոլի համար կատաստրոֆիկ էր». Ալեն Ղևոնդյան
9323:12
«Դո՞ւ ինչի ես կենդանի». Հակոբ Ճաղարյան
11622:54
Արաբկիրում բացահայտվել է կեղծ գեմբլինգի հանցավոր խումբ
12022:48
Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով (տեսանյութ)
15222:42
«Փաշինյան Նիկոլն այսօր մատնեց իր ամենամեծ վախը». Զարուհի Փոստանջյան
19022:12
«Արդյո՞ք այս իշխանությունները չեն կազմակերպել տարածվող տեսանյութը». Արման Թաթոյան (տեսանյութ)
14921:54
