«Ստեղծվում են կեղծ խմբեր, այնուհետև գործի է դրվում գործիքակազմը». Միքայել Բադալյան

Ուրարտագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ հաճախ խանգարող կամ հակառակորդ ուժերի դեմ նախատեսվող գործողություններն օրինականացնելու համար կիրառվում են այդ ուժերին դեմոնիզացնելու գործընթացներ: Ստեղծվում են իբր այդ ուժերի հետ ասոցացվող կեղծ խմբեր, այնուհետև գործի է դրվում գործիքակազմը...
Դրա լավագույն օրինակներից մեկը Գլայվիցի դեպքերն էին, որը ֆաշիստական Գերմանիայի կողմից կազմակերպած, սադրած գորխողությունն էր՝ Լեհաստանի վրա հարձակվելու համար:
Գլայվիցի ռադիոկայանը (այժմ՝ Գլիվիցե, Լեհաստան) 111 մետր բարձրությամբ փայտե աշտարակ է, որտեղ 1939 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ նացիստական կեղծ դրոշի տակ կազմակերպված հարձակում (Գլայվիցի պատահար)։ Այն օգտագործվել է Ադոլֆ Հիտլերի կողմից որպես պատրվակ՝ հաջորդ օրը Լեհաստան ներխուժելու և Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։
Հիտլերի հանձնարարությամբ, ՍՍ-ի (SS) սպաները լեհական համազգեստներ հագած, գրավեցին գերմանական սահմանային Գլայվից քաղաքի ռադիոկայանը։ Նրանք եթեր մտան միկրոֆոնով և լեհերենով կարճ հակագերմանական հայտարարություն հնչեցրին, որպեսզի թվա, թե հարձակումը կատարվել է լեհերի կողմից։
Խաբեությունն ավելի համոզելի դարձնելու համար նացիստները սպանեցին տեղացի գերմանացի ֆերմեր Ֆրանցիշեկ Հոնիոկին (Franciszek Honiok), հագցրին նրան լեհական համազգեստ և նրա դին թողեցին կայանի մոտ՝ որպես «ապացույց»։

«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
4312:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան
4511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4611:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7311:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
5510:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
5310:36