«Փաշինյանի սպառնալիքը դատական կարգով կարող է վիճարկելու հարց դառնալ»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի մարդու սպառնում էր «սատկացնել», նույնն է թե՝ սպանել։ Հիմա եթե էս մարդկանց, նրանց ընտանիքների անդամներին որևէ բան պատահի, կարելի՞ է մտածել, որ դա Նիկոլ Փաշինյանն է արել։ Ասենք՝ Աստված մի արասցե, մեկը ճանապարհն անցնելիս վթարի ենթարկվի, կարող են, չէ՞, մտածել, որ դա հատուկ կազմակերպված էր վարչապետի կողմից։
Ես չեմ մտածում, թե Փաշինյանը մտադիր է որևէ մեկին սպանել՝ բառի ամենաուղիղ իմաստով, բայց սպառնացել է, չէ՞, և էդ սպառնալիքը դատական կարգով կարող է վիճարկելու հարց դառնալ։ Ասենք՝ նույն ձևով, ինչպես Սամվել Կարապետյանի սունկի պատմությունը Փաշինյանի համար։ Առավել ևս, որ առաջին դեպքում ուղիղ սպառնալիք էր, երկրորդի պարագայում՝ կյանքին վտանգ չսպառնացող պատմություն։
Եվ, առհասարակ, իշխանության ներկայացուցիչները մտադի՞ր են իրենց քաղաքակիրթ մարդկանց պես պահել, թե՞ էս գյադայական, լակոտական վարքագիծը իրենց նկարագրին ավելի մոտ է։
Հ․Գ․ Կարապետյանի օրինակը բերեցի, քանի որ որքան հիշում եմ՝ Փաշինյանը Կարապետյանին դատի է տվել և 6 միլիոն է պահանջում»։

«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
311:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան
1411:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
2711:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3211:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5611:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
4610:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
4210:36
Իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են
4410:30