«Հրանտ Պապիկյանը բազմիցս մեկնել է ռազմաճակատի թեժ կետեր և մեծ թվով վիրավորների դուրս բերել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը նաև առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին։
Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին բազմիցս մեկնել է ռազմաճակատի թեժ կետեր՝ մեծ թվով վիրավորների դուրս բերել:
Վերջին անգամ ևս, խնդիր կատարելու մեկնելուց առաջ, գնահատելով տվյալ հատվածում թշնամու մխրճվածության աստիճանն ու իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, իր ենթակա անձնակազմին զերծ է պահել այնտեղ մեկնելուց և անձամբ է մեկնել, որից հետո նրա հետ կապն ընդհատվել է:
Այն պետությունն ու հասարակությունը, որոնք պատշաճ հարգանք և վերաբերմունք չեն ցուցաբերում հայրենիքի նվիրյալների, նրանց առաքելության և ընտանիքների նկատմամբ, պարզապես ապագա չունեն։
Համբերություն և ուժեղ կամք՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, հավերժ փառք՝ հայրենիքի պաշտպանության համար կյանքն ու ծառայությունը նվիրած մեր բոլոր հայրենակիցներին»։

«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
3712:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4611:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան
3911:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4311:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5111:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6611:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
5010:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
4810:36