«Սեփական ժողովրդին պառակտող գործելաոճ կարող է որդեգրել միայն քոչվոր ցեղի հոգեբանություն ունեցողը»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական ու վտանգավոր, թշնամական դիսկուրսը նորից ներքաղաքական օրակարգ վերադարձնելը բացարձակապես անպատասխանատու, այլանդակ ձևով ուռճացվում է գործող իշխանական համակարգի ու նրա ոչ ադեկվատ առաջնորդի կողմից։
Եթե որևէ մեկը կարծում է, թե նախընտրական այս կուլմինացիոն, լարված իրավիճակում նման կործանարար օրակարգն առաջնային պլան մղելը սովորական քաղաքական տեխնոլոգիա է, որը ժամանակավոր է, ապա չարաչար սխալվում է: Հասարակությանը բևեռացնելու, արհեստական ճամբարների բաժանելու և ներքին թշնամանք հրահրելու հետևանքները դեռ երկար տարիներ ծանրագույն կերպով անդրադառնալու են ողջ ժողովրդի վրա։
Սեփական ժողովրդին պառակտող նման գործելաոճ կարող է որդեգրել միայն ազգային արժեքներից ու հայրենիքի գաղափարից լիովին օտարված, պետության ու պետականության տրամաբանությունից բացարձակապես ոչինչ չհասկացող և ամենուր միայն ավերածություններ սփռող քոչվոր ցեղի հոգեբանություն ունեցողը, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահելն է՝ պետականության փլատակների գնով...»։

«Ովքեր խոսել են 300 հազար արդբեջանցիների գալու մասին, պատասխան են տալու». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1320:36
«Վճռաբեկ դատարանը համաձայնել է, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ». Էրիկ Ալեքսանյան
3220:24
«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու՝ 29 մանդատ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6220:18
«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
4519:36
ՔԿ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
4119:24
Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր
3719:12
«Ես միշտ նախընտրել եմ գրավել Խարգ կղզին». Թրամփ
8418:39
«Նկարիչների միությունում պետք է կազմակերպվի Վահագն Հովակիմյանի աշխատանքների ցուցահանդեսը»․ Էդգար Ղազարյան
5517:36