«Դու տենց էլ քաղաքական գործիչ չդառար. դա քուչի գյադու բառապաշար է»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և արցախցի գործչի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասել է․ «Դուք գիտե՞ք, որ 44-օրյայի ժամանակ արցախահայության կորուստները կազմել են 900 մարդ, իսկ 23թ․ ևս 200 մարդ կորցրին՝ տալով վերջին հուսահատ մարտը, շուրջ 200 հոգի էլ պայթյունից են մահացել, մոտավորապես ստանում ենք 1300 զոհ։ Նիկոլ Փաշինյա՛ն, դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ թիվ է, դա Արցախի բնակչության մոտ 1 տոկոսն է, և այս մարդկանց անվանում ես վախկոտներ, փախածներ։ Սա հրեշավոր դեմագոգիա ու խաբեություն է, չգիտեմ՝ այս ամենից հետո այս մարդուն ինչպես անվանել, էլ չի լինում այս ամեն ինչն իրա գժության վրա սպիսատ անել, սա հոգեբանություն ա, մետեցում ա.... Դու տենց էլ քաղաքական գործիչ չդառար, դա քուչի գյադու բառապաշար ա, ու դու երկիրը կառավարել ես քուչի գյադու կարգավիճակով։ Չնայած դու էդ էլ չկաս, բակ դուրս չես եկել, կռիվ չես արել, բայց պահվածքը լավ էլ յուրացրել ես։ Վախկոտ մարդ ես, դեմ-դիմաց չես կարողանում պատասխան տալ, հետո փախնում ես, գնում կամեռաների մեջ հանրությանն ես քո պատասխանը տալիս»։

«Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնել, բայց գնալու ենք ավելի խորք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5818:48
«Հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից». Տաթևիկ Հայրապետյան
5118:12
«ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժեղ hարված կհասցնի Իրանին». Թրամփ
10517:49
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
5417:30
«Մարգարա» անցակետը հունիսի 12-22-ը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար
5217:24
«Իրեն «հաղթող» հռչակած իշխանության ղեկավարը շարունակում է թիրախավորել քաղաքական հակառակորդներին»․ Սուրեն Սուրենյանց
4717:12
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11517:07
«Էդքան պեչատի տեղ քեզ վրա որտեղի՞ց․ ինչքա՞ն ես շարունակելու ոտի տակ ընկնել»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6417:06