«Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին»․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է․ «Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է լրագրողի աշխատանքի կոպիտ խոչընդոտման և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման միջադեպ։
Մասնավորապես, երբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանից առ այն, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամին ներկա գտնվում իշխող ուժի քարոզարշավին, համայնքապետի տեղակալը հունից դուրս է եկել, հարվածել է տեսախցիկին և հայտարարել․ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Սպիտակի համայնքապետը։
«Ականատես» դիտորդական առաքելությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության կամ նրանց աշխատանքի խոչընդոտման ցանկացած դրսևորում, ինչպես նաև հիշեցնում, որ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությանը մասնակցելն օրենքի խախտում է։
Տեղեկացնում ենք, որ միջադեպի առնչությամբ «Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով»։

«Ովքեր խոսել են 300 հազար արդբեջանցիների գալու մասին, պատասխան են տալու». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1320:36
«Վճռաբեկ դատարանը համաձայնել է, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ». Էրիկ Ալեքսանյան
3220:24
«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու՝ 29 մանդատ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6220:18
«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
4519:36
ՔԿ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
4119:24
Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր
3719:12
«Ես միշտ նախընտրել եմ գրավել Խարգ կղզին». Թրամփ
8418:39
«Նկարիչների միությունում պետք է կազմակերպվի Վահագն Հովակիմյանի աշխատանքների ցուցահանդեսը»․ Էդգար Ղազարյան
5517:36