Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իշխանություններն ու իրավապահները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն»․ Զառա Հովհաննիսյան

«Իշխանություններն ու իրավապահները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն»․ Զառա Հովհաննիսյան
99
Այսօր, 17:42

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը միայն քաղաքական պայքարը չէ, նույնիսկ այն չէ, թե ով կհաղթի, ով կպարտվի։ Խնդիրն այն է, թե արդյոք հնարավոր կլինի պահպանել հանրային համերաշխության նվազագույն հիմքերը՝ կյանքն ընտրություններից հետո շարունակելու համար։
Հատկապես վտանգավոր է արցախցիների վերաբերյալ ատելության խոսքի աճը։ Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում և քաղաքական խոսույթում հաճախ կարելի է հանդիպել ընդհանրացնող, նվաստացնող և թշնամանք հրահրող ձևակերպումների, որոնք հասարակության ներսում խորացնում են բաժանումները։ Երբ նման բառապաշարն օգտագործվում է քաղաքական գործիչների կամ հանրային պաշտոնյաների կողմից, որը ոչ միայն լեգիտիմացնում է ատելությունը, այլ նաև այն դարձնում նորմալիզացված հանրային վարքագիծ։
Նախընտրական քարոզարշավը ժողովրդավարական մրցակցության շրջան է, ոչ թե ներքին թշնամիներ ստեղծելու գործընթաց։ Իշխանություններն ու իրավապահ մարմինները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապահովել օրենքի հավասար կիրառումը՝ բացառելով ընտրովի արդարադատությունը»: