«Մի ստվար մաս կապրի անընդհատ Եվրոպա վերադառնալու սպասումով, թքած ունենալով «ադրբեջանցիների վերադարձի» թեմայի վրա». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի վերջո, ինչի՞ մասին է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում այսօր արած հայտարարությունը, թե «նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել»:
Իհարկե, եթե մարդն իրեն դնի հայտնի կենդանու տեղ, կպնդի, որ դա «ադրբեջանցիների վերադարձի» մասին չէ, որովհետեւ այդտեղ չկա թե «ադրբեջանցի», թե «վերադարձ» ձեւակերպում կամ բառ: Կրկնեմ, եթե մարդն իրեն դնի հայտնի կենդանու տեղ, կպնդի այդպես:
Իսկ, եթե մարդն իրեն դրսեւորի որպես բանական էակ, ապա շատ լավ կպատկերացնի ու կհասկանա, որ այդպիսի արտռահայտությունները հենց վերի գրառման մեջ նշածս «ադապտացիայի» ճանապարհային քարտեզի մասին է: Պետք է հայ հանրության ականջին աստիճանաբար «նստացնել», որ նախկինում եղել են ադրբեջանցիներ, որ Հայաստանում երբեք չի եղել 90 տոկոս հայ, եւ այդպես շարունակ: Նախ կբացվի, կծավալվի այդ խոսույթը, բնականաբար դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմի ու էժան տոմսերի «սոուսով»: Դե, հասարակության «ֆոտոգենիկ» մի ստվար մաս կսկսի մտածել, թե՝ ի՞նչ կա որ, ի վերջո ադրբեջանցին իրեն ինչո՞վ է խանգարելու էժան տոմսով ու առանց վիզայի գնալ Եվրոպա, բոլ-բոլ լուսանկարվել, հագեցնել ֆեյսբուքն ու ինստագրամը, ու վերադառնալ:
Ու այդպես, հայաստանցիների մի ստվար մաս կապրի անընդհատ Եվրոպա վերադառնալու սպասումով, թքած ունենալով «ադրբեջանցիների վերադարձի» թեման:
Իրականում ի՞նչն է այստեղ առանցքայինը: Բնականաբար ոչ մի վատ բան չկա, որ մարդիկ ուզում են ճամփորդել, այդ թվում Եվրոպա, ու ակնալում են ազատ վիզային ռեժիմ: Դա ոչ միայն վատ չէ, այլ լավ է: Բայց, ամենավատը կամ վատթարը այն է, որ ներկայիս վերնախավը մարդկանց փորձում է անուղղակի եւ ուղղակի միջոցներով մանիպուլացնել, թե Եվրոպայի հետ հարաբերությունը, էժան տոմսերն ու անվիզա հեռանկարը ուղիղ կապ ունեն այն քաղաքականության առաջմղման հետ, որի «իքս» փուլում ծրագրվում է ադրբեջանցիների «առաջմղումը» դեպի Հայաստան, ընդ որում, ամենեւին ոչ տուրիստի կարգավիճակով:
Մինչդեռ, Հայաստան-Եվրոպա հարաբերությունը, այդ թվում ճամփորդական-զբոսարջային, բացարձակապես կապված չէ Ադրբեջանի նարատիվներին անձնատուր լինելուց, այլ՝ Եվրոպայի հետ դիվանագիտական աշխատանքի կարողությունից: Պարզապես, մարդիկ, որոնք չունեն այդ կարողությունը, փորձում են «փոխհատուցել» դա Հայաստանն Ադրբեջանի նարատիվներին ադապտացնելու քաղաքականությամբ»:

Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3208:24
Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
97Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
89Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
90Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
116Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 14:48
««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
83Երեկ, 14:30