«Մասիսում, Փարաքարում, Գյումրիում ժողովրդի ընտրած քաղաքապետերը կալանավորվում են, սպանվում. մենք սա ենք փոխելու». Էդգար Ղազարյան

Մասիս քաղաքում այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հավաքը, որի ընթացքում Էդգար Ղազարյանն արձանագրեց. «2021թ-ի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է ՔՊ կուսակցությանը և նոր հնարավորություններ բացել Մասիսի համար: Իսկ հաշտվե՞լ են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ, հարգո՞ւմ են նրանց կատարած ընտրությունը: Նրանք առավոտյան են ասում՝ սիրում ենք ձեզ բոլորիդ, իսկ կեսօրին արդեն՝ սատկացնելու ենք, կզցնելու ենք ձեզ բոլորիդ: Բայց չեն կարող՝ ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի ընտրությանը: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար, զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից: 2025-ին Հայաստանում ընդամենը 2 համայնքային ընտրություն է եղել՝ Փարաքարում և Գյումրիում, երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշնորհ կառավարման և հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով: Երկուսում էլ պարտվել են, իսկ ի՞նչ է եղել դրանից հետո: Գյումրիի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարինը՝ սպանված: Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը, սա է, որ պետք է փոխվի»:

«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
3219:36
ՔԿ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
3319:24
Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր
2819:12
«Ես միշտ նախընտրել եմ գրավել Խարգ կղզին». Թրամփ
7218:39
«Նկարիչների միությունում պետք է կազմակերպվի Վահագն Հովակիմյանի աշխատանքների ցուցահանդեսը»․ Էդգար Ղազարյան
5417:36
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նստեցրել է վարկային ասեղի վրա». Ոսկան Սարգսյան
5416:54
«Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6216:30
«Սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5616:06