Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից. «Հրապարակ»
![]() 159 Այսօր, 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։ Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, և հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում և ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։ Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի և նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ և վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։ Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից»: |

«Ես քո «գառ գրկող» ցավը տանեմ»․ Նիկողոս Հովհաննիսյան
7609:48
«Ծննդյան օրը շինծու մեղադրանքով «Նիկոլի գուլագում» է»․ Նարինե Կիրակոսյան
9209:36
Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից. «Հրապարակ»
15109:00
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
11308:18
«Չգիտեի, որ Հայաստանում Նիկոլի բառապաշարին այդքան մարդ ծափ կտար»․ Շպռոտ
28503:06
«Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման միջնորդություն»․ Ռոման Երիցյան
16100:18
«Մասիսում, Փարաքարում, Գյումրիում ժողովրդի ընտրած քաղաքապետերը կալանավորվում են, սպանվում. մենք սա ենք փոխելու». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
20400:12
«Ուժեղի հետ կլինենք ուժեղ, թույլի հետ ընդհանրապես չենք լինի. ընտրությունը ձերն է». Անի Առաքելյան (տեսանյութ)
189Երեկ, 23:42
