«Ֆոտոշոփ չի․ նրա հետ կապված այնքան տվյալներ ենք կարողացել հանել և տեսնել»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր ФСБ-ի տեղեկատվական կենտրոն նշված լինելու փաստաթղթին, ասել է․ «Դա ֆեյք չի, ֆոտոշոփ չի։ Մենք դեռ մայիսի 13-ին տարբեր տվյալների բազաներից հանել էինք Սամվել Կարապետյանի մասին տեղեկություններ և տեսել, որ, այո՛, անձնագրի հենց այդ հիշատակումը երևում է տարբեր տեղեր։
Արդյոք դա նշանակում է, որ ինքը եղել է գաղտնի համագործակցող անձ, չեմ կարող պնդել, բայց կարող եմ պնդել, որ այդ հիշատակումը կա։ Չեմ բացառի նաև սցենարը, որ 90-ականներին Սամվել Կարապետյանն իրոք գրանցված է եղել որպես ФСБ-ի աշխատող՝ զուտ ձևական, որպեսզի ունենա ФСБ-ի վկայական։ 90-ականներին դա ընդունված էր, Ռուսաստանում շատ բիզնեսմեններ դա անում էին, որպեսզի ունենան ФСБ-ի վկայական և դրանով տարբեր խնդիրներից խուսափեին կամ առավելություններ ունենային։ Բայց նաև չեմ բացառում, որ իրոք, ФСБ-ի հետ գաղտնի համագործակցված անձ է եղել...»։

«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4411:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
3710:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
3710:36
Իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են
3810:30
«Վահեի ու մյուս փրկարար-ջրասուզակների աշխատավարձը պետք է բարձրացվի, որ արժանավայել ապրեն»․ Նարինե Ղալեչյան
5309:36
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
7709:12
Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
5009:06
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6809:00