Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէին հասկանում, որ գործ ունեն գերտերության հետ». Լևոն Զուրաբյան

«Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէին հասկանում, որ գործ ունեն գերտերության հետ». Լևոն Զուրաբյան
264
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ., 18:30

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին: «Հանկարծ սկսել է հայտարարել Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի հետ «հրաշալի և ջերմ» հարաբերությունների մասին՝ կոչ անելով վերջինիս վերաբերվել ամենայն հարգանքով»,- արձանագրում է նա։ Զուրաբյանը համաձայնել է այն մտքի հետ, որ գերտերությունների հետ հարաբերությունները իսկապես պետք է լինեն խորապես հաշվարկված, հավասարակշռված ու հարգալից, սակայն հարց է բարձրացրել, թե ինչու Կառավարության գործող ղեկավարն այդ տարրական ճշմարտությունները չէր հասկանում նախկինում, երբ հնարավոր էր Արցախի հարցը առավել բարենպաստ ձևով լուծել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: