««Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն»․ ՆԳՆ
![]() 111 Այսօր, 21:12
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Մասնավորապես, կայուն պահակակետերի և շրջիկ ծառայությունների ներգրավմամբ դպրոցներում և հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն․ ներգրավված են լինելու Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունները։ Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում, հանդիսությունների սրահների հարակից տարածքներում։ Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը, իսկ համայնքային ոստիկանները ծառայություն կիրականացնեն առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։ Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերն կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։ Կամո Ցուցուլյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ ցուցաբերել զգոնություն և առաջնահերթ ապահովել անչափահասների անվտանգությունը։ Նա հատուկ հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասի վստահելու դեպքերին։ Կամո Ցուցուլյանը նաև կարևորել է շրջիկ և կայուն պահակակետերի աշխատանքների համաժամանակեցումը, լրացուցիչ ուժերի արդյունավետ ներգրավումը և ստորաբաժանումների գործառույթների հստակ բաշխումը։ Խնդիրները գույքագրվել են, նախանշվել դրանց հրատապ լուծման ուղղությունները»։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն |

«Finita la commedia». Նիկոլ Փաշինյան
6621:54
«Արա′, ա′յ կալուգացի Սամո, գերդաստանումդ 6 տղա ունես, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
15621:18
««Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն»․ ՆԳՆ
10721:12
«Ոնց որ անասնաբույժից վերցրած տեղեկանքով փորձես հիմնավորել Նիկոլ Փաշինյանի առողջությունը». Արգիշտի Կիվիրյան
10021:00
«Էսքան անգամ էս ժողովրդին տարել են մինչև վերջ ու քաշել են, մենք չենք քաշելու». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12520:48
«Ալիևը Փաշինյանից պահանջել է Արցախի ներկայացուցչության շենքը Ադրբեջանին փոխանցել». Ապրես Զոհրաբյան
15720:42
Մհեր Գրիգորյանը տեսակապով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
10920:18
«Երևանում Զելենսկուն ընդունելը 1,5 միլիոն հայերի հիշատակի ծաղր է». Շոյգու
19620:03
