«Արա′, ա′յ կալուգացի Սամո, գերդաստանումդ 6 տղա ունես, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել». Սուրեն Պապիկյան

ՔՊ-ի՝ Վանաձորում կայացած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորանքներ ու մեղադրանքներ տեղաց Սամվել Կարապետյանի հասցեին. ««Ուժեղ Հայաստան» իրենց հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է Լոռիում: Ուրեմն, դրանց կալուգացի առաջնորդը վերջերս 2 անգամ խոսում է Լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջաղիչ հաղթանակ տանելու մասին: Իբր, ինքը խիիիիստ հայրենասեր ա: Արա′, հայրենասեր էիք, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագիծ, ընչի էիք պահում թևի տակ, մամաների փեշի տակ: Լոռեցի 217 հայորդի՝ Հայաստանի քաղաքացիներ, 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գլուխը դրեցին հանուն Հայաստանի Հանրապետության հարատևման, հանուն մեր պետականության, խոնարհումս նրանց: Այդ ստահակները իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում, իրենց դղյակերում: Հիմա կալուգացի Սամո′, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, 2-ը քոնը, 2-ը ախպորինդ, 2-ն էլ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի: Դուք ո՞ր երկրի համար եք պայքարում: Դուք Հայաստանի համար երբեք չեք մտահոգվել, դուք դավադիր ստահակներ եք»:

500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
3909:12
Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
3409:06
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4309:00
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5407:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
7002:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7300:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7600:30