ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Նարեկ Կարապետյանի` ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։
«Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը, երբեք չի ունեցել ռուսական քաղաքացիություն, սակայն պնդումներ են արվում, թե նա իբր ունեցել է և ունի այն»,- նշել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր անհայտ ծագման մի փաստաթուղթ և հարց բարձրացրել. «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։ Այս գրառումից կարճ ժամանակ անց Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «Ալեն Ռոբերտովիչ, մի՛ արեք նման բաներ։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից ես այլ քաղաքացիություն չունեմ, և իմ կյանքում Ռուսաստանում ավելի քիչ ժամանակ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

«Վահեի ու մյուս փրկարար-ջրասուզակների աշխատավարձը պետք է բարձրացվի, որ արժանավայել ապրեն»․ Նարինե Ղալեչյան
2709:36
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
5409:12
Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
4109:06
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5409:00
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5407:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
7002:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7400:48