««Գուգլ մափ»-ը տեղանունների մտահոգիչ փոփոխություններ է կատարել». Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Գուգլ մափ»-ը տեղանունների մտահոգիչ փոփոխություններ է կատարել:
Այսպես, Խորհրդային Հայաստանի տարածքում Նախիջևանի անկլավային նախկին Քյարքի գյուղը, որը 1990 թվականից հայկական վերահսկողության տակ է, սկսել է օգտագործել միայն Քյարքի անունը: Տիգրանաշեն անունը այլևս չի գրվում:
Նույնը վերաբերում է մյուս երկու անկլավներին՝ Վերին Ոսկեպարին և Սոֆուլու-Բարխուդարլիին:
Խորհրդային քարտեզներում Վերին Ոսկեպարը ադրբեջաներենով Յուխարը Ասկիպարա էր:
Այսօր «Գուգլ մափ»-ը օգտագործում է լատինատառ Verin Voskepar անունը, բայց չկան ոչ ադրբեջաներենով և ոչ էլ հայերենով:
Սոֆուլու-Բարխուդարլին գրված է ադրբեջաներենով:
Մեր անկլավը՝ Արծվաշենը, գրված է հայերենով:
Տեղեկություններ կան, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ինչի մասին վերջերս հայտարարում են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:
Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ստիպված կլինենք Վայոց Ձորի, Սյունիքի և Իրանի հետ կապվել շրջանցիկ Վեդի-Լանջառ ճանապարհով, իսկ Ազատամուտից դեպի Կայան և Այգեհովիտ ճանապարհը թողնել և կառուցել նոր ճանապարհ:
Վերին Ոսկեպարը վերադարձնելու դեպքում Իջևան-Նոյեմբերյան կապը պահպանվում է գործող ճանապարհով, քանի որ այն ՀՀ տարածքում է, բայց եթե ադրբեջանցիները վերադառնալու են Վերին Ոսկեպար, ապա նրանց ճանապարհ է տրվելու:
Նույնը պետք է լինի, եթե հայերը վերադառնան Արծվաշեն: Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ճանապարհ տա մեզ:
Կրկնեմ, որ անկլավների փոխանակումը մեզ համար միայն ու միայն գլխացավանք է դառնալու:
Ժամանակին, երբ գրում էինք կամ գրվում էր, որ անկլավների փոխանակում է կատարվելու, իշխանությունները նյարդային և թիրախավորված արշավ էին իրականացնում՝ մեզ մեղադրելով ադրբեջանական նարատիվները Հայաստանում տարածելու մեջ: Այսօր, ընդամենը 3-4 տարի անց, հենց իշխանություններն են հայտարարում, որ տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ընդ որում օգտագործում են «Արծվաշենը վերադարձնում ենք» ինքնագովերգող ոճը»:

«Վահեի ու մյուս փրկարար-ջրասուզակների աշխատավարձը պետք է բարձրացվի, որ արժանավայել ապրեն»․ Նարինե Ղալեչյան
2709:36
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
5409:12
Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
4109:06
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5409:00
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5407:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
7002:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7400:48