«Դու պատերազմաբեր էիր երեկ, այսօր և միշտ»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դու ատում ես էս ժողովրդի ապրելը
Իսկ տղերքը ինչպե՞ս և ինչո՞ւ զոհվեցին, իսկ ինչպե՞ս Եռաբլուրը և՛ Սեփանակերտում, և՛ Երևանում այսպես մեծացավ ու տարածվեց։
Իսկ ինչո՞ւ են այսօր հանկարծ մահանում զոհված ջահել զինվորների ջահել մայրերը և հայրերը։
Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս հանձնեցիր Արցախը և հազարավոր արցախցիների տներն ու հայրենիքը տվեցիր մեր թշնամուն։
Իսկ ինչո՞ւ քովիդի անվան տակ հազարավորները զոհվեցին, նաև իմ հայրը։
Իսկ ինչո՞ւ են շատացել կաթվածները, ինչո՞ւ են մարդիկ այսքան զզված, հոգնած։
Ինչո՞ւ է երկիրը կամաց-կամաց դատարկվում, ինչո՞ւ մարդկանց աչքերում ժպիտ չկա։
Ինչո՞ւ և ե՞րբ է սերը լքել մեր երկիրը։
Ինչո՞ւ է ատելությունը այսպես թևածում։
Ու, էս հարցերի հարցը՝ ԻՆՉՈՒ ԴՈՒ ՉԶՈՀՎԵՑԻՐ, ինչո՞ւ չարաբաստիկ բունկերի վրա մի մոլորված ԱԹՍ չընկավ։
Ինչո՞ւ քո շրջապատից ոչ մեկի երեխան, ծնողը չզոհվեց։
Ինչո՞ւ ես դու դեռ մինչև այսօր գոռգոռում էս ժողովրդի վրա։ Ինչո՞ւ ես թքում հայի սրբությունների վրա։
Ինչո՞ւ ես էս ժողովրդի ապրելն այդքան ատում։
Ինչո՞ւ ես այդքան ատում էս հողը ու մաս-մաս տալիս իմ թշնամուն, հա, արդեն գաղտնիք չէ, տալիս ես քո եղբորը, որն իմ թշնամին է, ինչպես դու։
Ինչո՞ւ ես դու շարունակ խոսում պատերազմի մասին։
Ինչո՞ւ ես դու պատերազմով վախեցնում էս ժողովրդին։
Ինչո՞ւ չես խոստովանում, որ դու ինքդ ես պատերազմը։
Քեզնով իմ հայրենիք մտավ ու դուրս չի գալիս պատերազմը։
Դու պատերազմաբեր էիր երեկ, այսօր և միշտ։
Ու, հիմա, երբ փողոցներն ընկած խոսում ես իբր խաղաղությունից, դու կրկին խոսում ես պատերազմից։
Դու՝ արնախում սրիկա, զզվելի վամպիր, մահաբեր չարիք, պատերազմաբեր պատուհաս։
Ու կա այս ավերածության դեմն առնելու ճանապարհը՝ գնալ ընտրության և մերժել էս չարիքը, ընտրել իրական հայապահպան և հայրենիքապահպան ուժերի։
Այդպիսիք, բարեբախաբար, դեռ կան։
Խնդրում եմ, չմնալ անտարբեր։
ՏԵՐ դառնալ էս երկրին և սրիկային դեն շպրտել։
Հարգելի քաղաքացիներ և գյուղացիներ, եթե լինենք միակամ, եթե զոհի կարգավիճակը դեն նետենք, եթե վերջապես ՏԵՐ դառնանք որբի գլուխ դարձած մեր հայրենիքին, կարող ենք սա անել»։

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9916:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
10115:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11315:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11214:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10214:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10213:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
10113:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9412:42