Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբերհարձակման»․ Հովհաննես Մովսիսյանն

«Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբերհարձակման»․ Հովհաննես Մովսիսյանն
291
Հինգշաբթի, 21 մայիսի, 2026 թ., 11:18

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարություն է տարածել․ «Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։
Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։
Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։
Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»: