«Պաստառն ինքնին խոսուն է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ։
Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։
Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրաններ՝ «յուրդեր» միայն։
Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում»։

500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
3909:12
Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
3409:06
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4309:00
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5407:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
7002:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7300:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7600:30