«Բաց նամակ՝ Սուրեն Պապիկյանին»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին
Հարգելի՛ պարոն Պապիկյան,
Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։
Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել...
Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե Ադրբեջանը, ինպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը՝ հայ զինվորն է...
Կանխավ շնորհակալություն»։

500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
3909:12
Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
3409:06
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4309:00
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5407:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
7002:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7300:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7600:30