««Իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խի՞ չեք զոհվել»-ի ամենամեծ պատասխանը՝ «իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել»․․․
Խի՞ է զոհվել եղբայրս իսկ նրա արյամբ պատված սարերն ու քաղաքը ստորագրությամբ հանձնվել թուրքին։
Խի՞ են զոհվել լիքը տղերք ու գերեզմանի էլ չեն արժանացել, իսկ էդ չարժանացնողը բերանն արնոտ հիմա փողոցներն ա ընկած։
Խի՞ են անհիմն պայմաններում տղերք զոհվել, Պապիկյան Սուրեն։
Երբ արնատենչ գազանի նման ոռնում եք թե խի չենք զոհվել, թե իմ մյուս եղբայրը խի չի զոհվել, բա դուք խի՞ եք կենդանի։
Պապիկյան Սուրեն, դու ի՞նչ ունես էս ազգի համար արած, բացի վիզդ ու փորդ հաստացնելուց՝ ի՞նչ ես արել։
Հոխորտում եք, թե խի՞ դիրք չեն գնացել ու զոհվել...
Նախ բանակն էլ ա ձեր ձեռքը, երկիրն էլ, ռեսուրսն էլ, բա խի՞ չեք տարել Արա կարողա՞ գիտեք մոռացել ենք ինչ հերթեր էր վայենկոմատներում ու մարդկանց չէիք տանում, ես ձեզ քանի հետաքրքիր դեպք պատմեմ էն տղերքի մասին, ում վայենկոմատը մերժել ա, բայց ճամփա են ընկել Արցախ։
Քանի զանգ եմ կռվի օրերին ստացել, որ ասել են, թե՝ Տաթև ջան մեզ Ղարաբաղ չեն տարել, գոնե ասեք ստեղ մի բանով օգնենք կամ մեքենայով ինչ պետք ա հասցնենք Արցախ, կամ ուր պետք ա։
Հաշիվ չկա էդ զանգերին ու առաջարկներին, որ էդ օրերին ստացել եմ...
Գոնե ռեխներդ փակեք...»։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
1507:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5503:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
6202:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
6900:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7300:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
158Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
82Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
74Երեկ, 23:12