Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել. ԶԼՄ

«Իշխանություն» լրատվականը գրել է. «Քարոզարշավի ամենաթեժ փուլում Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանին մեղադրելով ՌԴ քաղաքացի լինելու փաստը դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Ըստ ՔԿ-ի՝ նա դիտավորությամբ թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։
Սակայն «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված բացառիկ փաստաթղթերը վկայում են, որ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել։
Մասնավորապես, 2020 թ. ՌԴ ԴԱՀԿ-ի տվյալներում երևում է, որ Նարեկ Կարապետյանը 2020 թվականին հաշվառված է եղել՝ որպես ՀՀ քաղաքացի, մինչդեռ «Ինսայդերի» հրապարակած սքրինշոթում նշվում է, թե նա 2020թ․ արդեն ՌԴ քաղաքացի է եղել։
Ավելին, 2024 թվականի «Ռոսռեեստր»-ի տվյալներում նա կրկին ներկայացված է՝ որպես ՀՀ քաղաքացի։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 62-րդ հոդվածի և «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 138 դաշնային օրենքի համաձայն՝ ՌԴ քաղաքացին, անկախ այլ անձնագրերի առկայությունից, Ռուսաստանում ճանաչվում է բացառապես՝ որպես ՌԴ քաղաքացի։ Այսինքն՝ եթե անձը ստացել է ՌԴ քաղաքացիություն, ապա իրավահարաբերություններում և հատկապես գույքային գործարքների շրջանակում նա չի կարող հանդես գալ որպես օտարերկրյա քաղաքացի։
Ավելի պարզ, եթե Նարեկ Կարապետյանը իսկապես լիներ ՌԴ քաղաքացի, ապա ե՛ւ ԴԱՀԿ-ի, ե՛ւ Ռոսռեեստրի տվյալներում ներկայացված կլիներ ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ ՌԴ քաղաքացի»։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6003:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
6502:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7000:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
161Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
85Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
76Երեկ, 23:12