«Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը կալանավայրից հանդես է եկել ուղերձով. «Սիրելինե՛ր,
Լրացավ կյանքիս 55-րդ տարին... կալանավայրում...
Աստվածն ասում է. «Քո աշխարհ գալուց բոլորը ծիծաղում էին, իսկ դու՝ լացում: Բայց աշխարհից քո մեկնելիս բոլորը լացում էին, իսկ դու՝ ծիծաղում»:
Շնորհակալ եմ Քեզ, իմ Հաղթանակած Տեր, գոհություն Քեզ, իմ Բացառիկ և Միակ Առաջնորդ, իմ Կյանք և Ճանապարհ, իմ Հերոս և Աստված: Դու ես տնօրինել իմ կյանքի բոլոր օրերն ու ժամերը և Դու ես իմացել և գիտես, թե ինչ էր և ինչ է ինձ հարկավոր առավել, քան ես կարող էի խնդրել կամ իմանալ:
Կյանքս հայացքիդ և Աչքիդ առջև է:
Խոնարհվում եմ փառքիդ առջև և սիրով ընդունում այն ամենը, ինչ տվել ես և դեռ տալու ես:
Եվ վերստին հաստատում եմ՝ հռչակելով. «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է»:
Այս օրը, տարիների ավանդությամբ, ծառայությանս բոլոր վայրերում եղել է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ հայցելու օր ու առիթ բոլոր նրանցից, ում հանդեպ մեղք ու սխալ եմ գործել, ում հետ անմիջական ծառայության մեջ եմ եղել և ովքեր մասնակից են եղել իմ առաքելությանը՝ փոքր կամ մեծ չափով:
Այսօր ևս ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ եմ հայցում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա ցավ ու տրտմություն եմ պատճառել, ի մասնավորի «Սրբազան Պայքարի» 17 արդարներին և իրենց ընտանիքներին՝ պատճառած բոլոր դառնությունների և տառապանքի համար:
Հատկապես ցանկանում եմ երիցս ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել բոլոր այն Հայրենատեր, ինձ հարազատ դարձած մարդկանցից, ովքեր այս ընթացքում ենթարկվել են տարատեսակ զրկանքների և հալածանքների և որոնց ինչ-որ առումով հուսախաբ եմ արել, որ դեռևս չենք վանել չարիքը մեր սիրելի Երկրից և միասին չենք ազատագրել մեր համբուրելի և Աստվածապարգև Հայաստան աշխարհը:
Կյանքիս ամենամեծ պարգևը կլինի ոչ միայն մեր Մեծ Տան ազատագրումը չարիքից, այլև, և հատկապես, մեր Ավետյաց Երկրի Տեսիլքի կյանքի կոչումը, իրականացումն ու կառուցումը, թեկուզ և դա արժենա, որ ես լինեմ կալանավայրում կամ գերեզմանում:
Ինչպես մշտապես շեշտել եմ, մի հարցրեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք՝ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի մեր հարցադրումը, այդպիսին էլ կլինի մեր ընթացքն ու խնդրի հանգուցալուծումը:
Թող մեր Հաղթանակած Տերը օրհնի ձեզ բոլորիդ, օրհնի մեր Հայաստան վիրավոր աշխարհը՝ իր որբացած Արցախ սրտով և մեր ողջ ժողովրդին՝ խոցված, բայց ոչ ծնկած, զարկված, բայց ոչ մեռած՝ ընթանալու արդարության, ճշմարտության, հաշտության և Հաղթանակի ճանապարհով:
Մի՛ վախեցեք ոչնչից,
Այլ միայն հավատացեք...
Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական, նոր չհայաստանին», քանզի Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի...
Սիրով և աղոթքով՝
Բագրատ արք. Գալստանյան
20.05.2026

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6003:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
6502:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7000:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
161Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
85Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
76Երեկ, 23:12