«Ես 2024-ին ԱԺ պատգամավոր չեմ եղել, որ կարողանայի դավաճանություն գործել». Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ են կարում: Ուրեմն ասում են, թե իբր ես «2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել եմ լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս եմ փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:
Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021-ին ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, բայց 2023-ին վայր եմ դրել ԱԺ մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ այստեղ գրված է, որ 2024-ի փակ լսումներից եմ տեղեկությունը հաղորդել: Հետևաբար՝ մնացած թեմաներն էլ անհեթեթություն են»:

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
6003:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
6502:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
7000:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
161Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
85Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
76Երեկ, 23:12