«Եթե բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, այսօրվա ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող կառավարչի տրամաբանությամբ՝ 30 տարի հնամաշ զինտեխնիկա ու սպառազինություն է եղել, բայց Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսել։
Սակայն, չգիտես ինչու, պատերազմը սկսվել է հենց այն ժամանակ, երբ ինքն էր վարչապետ։
Երևի ոչ ժամանակակից տեխնիկայի գործոնն է ստիպել կապիտուլյանտին, որ այն մաս-մաս 2020-ին ու 2023-ին որպես ավար հանձնվի Ադրբեջանին։
Երևի դրա ոչ նորագույն լինելու հանգամանքն է պատճառ դարձել, որ ժամանակին այդ տեխնիկայի տեղակայման վայրը չփոխվի, և այն Ադրբեջանի համար հեշտ թիրախ դառնա։
Դե, ասել ես՝ մինչև վերջ ասա․ իսկ ինչո՞ւ իշխանություն ստանալուց հետո փոխեցիր սպառազինության պլանները, ինչո՞ւ 2018-2020 թվականներին գնեցիր այնպիսի սպառազինություն, որը կամ ըստ նշանակության չկիրառվեց (ՍՈւ-30), կամ էլ 70-ականների կիսատ-պռատ հորդանանյան ՀՕՊ ՕՍԱ-ԱԿ համակարգեր էին։
Նիկոլ, քո նման «վատ պարողին» միշտ էլ երաժշտությունն է խանգարելու, և եթե հայկական բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, ապա այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
1507:24
«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5503:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
6202:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
6900:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
7300:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
158Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
82Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
74Երեկ, 23:12