«Սա արդեն քաղաքական վեճ չէ, այլ պետական ինքնության ճգնաժամ»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենաշատ «ցավ ապրած» մարդու իշխանավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Արցախը, հազարավոր կյանքեր, անվտանգային համակարգը և ազգային արժանապատվությունը։ Եվ սա անհերքելի փաստ է։ Սակայն պետական ղեկավարի ցավը ոչ թե ցուցադրական ծոմերով ու էմոցիոնալ խոստովանություններով է չափվում, այլ իր պատասխանատվությամբ։ Եթե քո ղեկավարության արդյունքը դարձել է ազգային աղետ, ապա ժողովրդին հետաքրքիր չեն քո անձնական ապրումները։ Դու պիտի քաղաքական, ինչպես նաև օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվես։
Ագրեսիվ ու փողոցային խոսույթն էլ այն բանի մասին է, որ Նիկոլը քաղաքական հակադարձում չունի և փորձում է վիրավորանքով փոխարինել փաստարկը։ Այս մարդը քաղաքական դիսկուրսը վերածելով անձնական ատելության, սաստկացնում է հասարակության մեջ թշնամանքն ու պառակտումը։
Ամենավտանգավորը սակայն «Ղարաբաղյան շարժումը թակարդ էր» թեզն է։ Սա քաղաքական գնահատական չէ․ սա հայկական ազգային պայքարի վերաիմաստավորման փորձ է՝ այն ներկայացնելով որպես սխալ, վտանգավոր և նույնիսկ «լրտեսական տրամաբանության» արդյունք։ Այս ձևակերպմամբ նա ոչ միայն արդարացնում է Արցախի հանձնումը, այլ նաև փորձում է ապագա սերունդների հիշողությունից ջնջել ազգային ազատագրական պայքարի իմաստը։
Իսկ սա ոչ այլ ինչ է, քան գաղափարական պատերազմ սեփական ժողովրդի պատմական հիշողության դեմ։
Նիկոլը նոր իրականություն է փորձում ստեղծել, որտեղ հայրենիքի պաշտպանության մասին խոսողը ներկայացվում է որպես «թակարդի մեջ վերադարձնող», իսկ պարտությունն ընդունողը՝ «պետություն փրկող»։ Իսկ իրականում պետությունը չի ուժեղանում սեփական իրավունքներից, պատմությունից ու արժանապատվությունից հրաժարվելով։ Այդ ընթացքը ոչ թե խաղաղության, այլ հերթական զիջումների ու վտանգների ընթացք է։
Նիկոլը սեփական ազգային շարժումը ներկայացնում է որպես սխալ, իսկ դրա դեմ պայքարած մարդկանց՝ խանգարող ուժ։ Եվ սա արդեն քաղաքական վեճ չէ, այլ պետական ինքնության ճգնաժամ»։

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
4603:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
5302:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
6100:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
6400:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
141Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
78Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
71Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
118Երեկ, 23:00