Ուրբաթ, 22 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արթուրի հացադուլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»․ Գայանե Աբրահամյան

«Արթուրի հացադուլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»․ Գայանե Աբրահամյան
104
Այսօր, 11:30

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արթուր Օսպիյանի կալանավորումը անհիմն է և հիմա Արթուրի հացադուլն էլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, առանց այն էլ արդեն մեկ դեպք անհիմն կալանավորված անձի մահվան պատճառ է դարձել, պետք է հնարավորինս արագ փոխել գոնե այս մի վճիռը։
Մեղադրանքները, որոնք ներկայացվել են Արթուր Օսիպյանին որևէ կերպ հիմնավորված չեն, գուցե այո՛, նրա գրառումները վիրավորանք և կոշտ քննադատություն պարունակում են, բայց դրանք քրեաիրավական դաշտում չեն։
Խուլիգանության առերևույթ դրսևորում էլ, թերևս տեսանելի չի եղել։
Այո՛, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և որևէ կերպ թույլատրելի չէ ատելության, բռնության կոչեր հնչեցնելը, բայց նորից եմ պնդում, որ այն, ինչ ասվել է կամ գրվել դեռ խոսքի ազատության պաշտպանության տիրույթում էր։
Քաղհասարակությունը երկու նշածս դեպքերով էլ հայտարարություն է տարածել և բոլոր նրանք, որ այս օրերին կոկորդ են պատռում, թե բա՝ ինչո՞ւ եք լուռ, բարի եղեք գոնե ստուգել, հետո մեղադրանքներ հնչեցնել»։