«Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է, նա հող հանձնող է, ոչ թե՝ վերադարձնող․
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անկլավների թեմայից չեն կարող հրաժարվել, քանի որ մենք էլ անկլավ ունենք՝ Արծվաշենը, որ ինքը չի խոսում անկլավների մասին, այլ՝ ինքնիշխան տարածքի վերադարձի, սահմանազատման մասին և հավելել․ «Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, կարող է և լինել, և եթե կլինի՝ կլինի բաց, հրապարակային, թափանցիկ»։ Նիկոլ Փաշինյանը ստում է, ինչպես միշտ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը 2024թ․ օգոստոսին է հաստատվել, սակայն առանց դրա, 2024թ․ գարնանը միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը և սահմանագատու այլ տարածքներ, դիրքեր։ Դա արվեց գաղտնի, ոչ թափանցիկ։ Ադրբեջանին անկլավների հանձնումը եղել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության սևագիր տարբերակում, նախագծում, այն հանվել է, որպեսզի հետո իրականացվի։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածք, անկլավ Արծվաշենի մասին խոսում է, որպեսզի արդարացնի ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ-անկլավների՝ Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի, Սոֆուլույի և Բարխուդարլույի հանձնումը։ Այդ խնդրով Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան չի որոշում, որոշողն Ալիևն է, Փաշինյանն ընդամենը մանիպուլյացիաներ է անում»։

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9716:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11115:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11014:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10014:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10113:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
10013:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9312:42