«ՌԴ-ի հետ հարաբերություններն անդառնալիորեն փչացրել է»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը հերթական երեսպաշտությունն է դրսևորում, երբ հայտարարում է, թե իբրև ՌԴ նախագահ Պուտինի հետ ունի ջերմ, ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի հետ հարաբերությունները գերազանց են, իբրև թե այդպիսի գերտերության հետ չի կարելի հակադրության մեջ մտնել և այլն։ ՀՀ վարչապետը ՌԴ-ի հետ հարաբերություններն անիմաստ փչացրել է և այն էլ՝ անդառնալիորեն, նա իրեն բնորոշ՝ անփույթ, անկայուն, հախուռն վարքագծով մեր երկիրն անհարկի թշնամացրել է աշխարհի գերտերություններից մեկի հետ։
Խնդրեմ, ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան էջում Նիկոլ Փաշինյանին անվանում է ստոր և անբարոյական, պնդում, որ բոլոր քաղաքական որոշումները կայացված են։
Հ.Գ․ Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին (թեև ինքն անձամբ այսօր իր այդ կեցվածքն ընդամենը վերագրեց «էմոցիոնալ» լինելուն)»։

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9716:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11115:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11014:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10014:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10113:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
10013:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9312:42