«Պատրաստվե՛ք նոր կյանքի ու լավ փոփոխությունների»․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է շրջանավարտներին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով շրջանավարտների վերջին զանգը․ «Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր դպրոցներում հնչում է Վերջին զանգը՝ ազդարարելով ձեր կյանքի ամենահիշարժան ու պատասխանատու փուլերից մեկի ավարտն ու մի նոր ճանապարհի սկիզբը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ ու խորհրդանշական օրվա առթիվ։
Այսօր ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ, նոր երազանքներ և նոր հաղթանակների ճանապարհներ։ Թող ձեր կյանքի այս նոր շրջափուլը լցված լինի լույսով, հույսով, լավատեսությամբ, հաջողություններով ու երջանկությամբ։ Վստահ եղեք՝ ձեր գիտելիքը, աշխատասիրությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ կարող են կառուցել ավելի բարեկեցիկ, բարգավաճ և ավելի արժանապատիվ Հայաստան։
Ինչպես երեկ Գյումրիում հազարավոր երիտասարդների առջև հայտարարեցի, այսօր ևս ուզում եմ կրկնել՝ դուք մեր երկրի ապագան եք։ Եվ ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի այդ ապագան լինի խաղաղ, անվտանգ, կայուն և լուսավոր։ Ես ուզում եմ, որ երեկ Գյումրիում սկիզբ առած լավատեսության շունչը թևածի ամբողջ հանրապետության տարածքում և արդեն հնչած վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը։
Սիրելի՛ երիտասարդներ, իմացե՛ք, որ ես ձեր հավատարիմ ընկերն եմ, միշտ ձեր կողքին եմ և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք խաղաղ, ապահով ու լուսավոր ապագա ունեցող Հայաստանում՝ լի հնարավորություններով, արդարությամբ ու բարեկեցությամբ։
Պատրաստվե՛ք նոր կյանքի ու լավ փոփոխությունների»։

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
4603:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
5302:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
6100:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
6400:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
141Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
78Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
71Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
118Երեկ, 23:00