«Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես որևէ ընդդիմադիր ուժից որևէ ակնկալիք շատ վաղուց չունեմ: Էն հանցավոր ինքնավստահությունը, որն իրենց ուղեկցում է էս նախընտրական կամպանիայի ընթացքում՝ տեսել ենք նաև 2021թ-ին:
Միակ ակնկալիքս քվեարկության օրը անակնկալ մատուցող ու բարձր մասնակցությամբ պատասխանատվություն ստանձնող, պահանջատեր քաղաքացին է:
Ընդ որում՝ սա իմ հիշելով առաջին համապետական ընտրություններն են, որում այս մասնակցության դիսկուրսն այսպես ակտիվ շրջանառվում է:
Հետաքրքիր է նաև այն, որ այս դիսկուրսը գեներացնողները հիմնականում ընտրություններին չմասնակցող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն ու իմ նման հասարակ քաղաքացիներն են: Ուրախ եմ, որ հենց այս «կուսակցության» անդամ եմ ես:
Էս ամբողջ աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը հենց մասնակցությունն է:
Սիրելի՛ ընկեր, բարեկամ, հարևան, խնդրում եմ, անկախ ամեն ինչից, գնա ընտրատեղամաս»։

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9716:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11115:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11014:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10014:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10113:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
10013:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9312:42