«Նիկոլը թուրքի հետ գործարքով խաղաղության պատրանք է ստեղծում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր Իլհամ Ալիևին' չկրակել սահմանին որոշ ժամանակ, որպեսզի ինքը հայ ժողովրդին կարողանա համոզել Ադրբեջանի հետ բանակցության նոր հնարավորությունների առումով։
Ադրբեջանն իրոք երկար ժամանակ չկրակեց սահմանին, մարդիկ մտածեցին, թե Նիկոլը խաղաղություն է բերել, թուլացան, կորցրին զգոնությունը, իսկ արդյունքում եղավ 2020 թվականի մեծ պատերազմը, որի ժամանակ թշնամուն հանձնվեց ոչ միայն Արցախը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքից 200-300 քկմ։
Հիմա էլի Ադրբեջանը բացահայտ չի կրակում սահմանին (թեպետ կրակոցների մասին ԱԱԾ -ն արգելում է խոսել սահմանապահներին), Նիկոլ Փաշինյանն էլի ժողովրդին խաբում է խաղաղության ստերով։
Ժողովուրդ ջան, էլի ի՞նչը պիտի կորցնեք, էլի ինչքա՞ն զավակ պիտի գերեզման դնեք, որ հասկանաք՝ Նիկոլը թուրքի հետ գործարքով խաղաղության պատրանք է ստեղծում, կեղծիք է նրա խաղաղությունը»:

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9716:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11115:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11014:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10014:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10113:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
10013:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9312:42