«Կարևոր տեղեկություններ». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Կարևոր տեղեկություններ
1. Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է:
2. 2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․), Պաշտպանության բանակի մարտական պատրաստության նախկին բաժնի պետ (1993-1998 թթ․), ՀՀ ՊՆ ռազմական խորհրդի անդամ, Արցախի նախկին բնապահպանության նախարար (2018-2023 թթ․), Արցախի ՀԿԱ ծառայության պետ (2013-2018թթ․), Արցախի նախագահի խորհրդական, 1998 թ-ից զինվորական ծառայության գնդապետի կոչում ունեցող, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր և պետության կազմավորման հարցում մեծ ներդրում ունեցող, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, առաջին պատերազմում հարազատ եղբորն ու հորը կորցրած Ֆելիքս Գաբրիելյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։ Նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և նրա ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։
3. Երկրորդ կետում նշված գործընթացը նախաձեռնվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։ Բացի նշվածներից, իմ տեղեկություններով նախաձեռնված են նման հարյուրավոր գործընթացներ։ Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ։
4. 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ»:

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
3803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
4802:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
5500:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
6000:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
121Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
75Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
69Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
105Երեկ, 23:00