Շվեյցարիան բնակչության սահմանափակման հարցը կդնի հանրաքվեի

Շվեյցարիայի կառավարությունը հունիսի 14-ին հանրաքվե է նշանակել մի նախաձեռնության վերաբերյալ, որն առաջարկում է սահմանափակել երկրի մշտական բնակչության թիվը: Փաստաթղթում առաջարկվում է մինչև 2050 թվականն այդ թիվը պահել ոչ ավելի, քան 10 միլիոնի սահմանում:
Նախաձեռնության համաձայն՝ իշխանություններն ավտոմատ կերպով կկիրառեն սահմանափակող միջոցներ, եթե բնակչությունը սահմանված ժամկետից առաջ գերազանցի 9.5 միլիոնը: Քննարկվող քայլերի թվում են ապաստանի քվոտաների կրճատումը և ընտանիքների վերամիավորման ծրագրերի սահմանափակումը:
2025 թվականի վերջի դրությամբ Շվեյցարիայում բնակվում էր մոտ 9.1 միլիոն մարդ: 2002 թվականից ի վեր երկրի բնակչությունն աճել է մոտ 1,7 միլիոնով՝ հիմնականում ներգաղթի շնորհիվ: Նախաձեռնության հեղինակները նաև առաջարկում են պարտավորեցնել կառավարությանը՝ օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ բնակչության թիվը նվազեցնելու համար, եթե գերազանցվի 10 միլիոնի սահմանը: Սա կարող է ներառել միջազգային համաձայնագրերի վերանայում կամ դադարեցում, այդ թվում՝ Շվեյցարիայի և Եվրոմիության միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերաբերյալ:
Նախաձեռնությունն աջակցում է աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP): Կուսակցությունը կարծում է, որ բնակչության աճը մեծ ճնշում է գործադրում ենթակառուցվածքների վրա, ազդում է շրջակա միջավայրի վրա և բարձրացնում վարձակալության գները։
Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ նախաձեռնության հնարավոր ընդունումը կարող է ազդել արտահանման ուղղվածություն ունեցող խոշոր ընկերությունների վրա, այդ թվում՝ Nestlé-ի, Novartis-ի և Roche-ի վրա։ Այս կորպորացիաները հույսը դնում են արտասահմանյան մասնագետների վրա։

Բելգրադում ընտրությունների օրը հարձակվել են Վուչիչի մոր վրա
2517:31
«16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ». ՆԳՆ
4916:54
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը
7816:37
«Թուրքը իր մարդասպաններին հերոս է սարքում, իսկ մենք մեր հերոսներին անարգում ենք». Դավիթ Մանուկյան
5016:36
«75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում». «Ականատես»
5815:54
«Ստեփանավանի 1-ին դպրոցում չեն կնիքում քվեատուփ նետվող ծրարներ». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5815:42
«Եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը». Նաիրի Հոխիկյան
6815:30
Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
7715:18