«ՔՊ-ն արդեն 3-րդ ընտրություններն է, որ հաղթում է ախմախ մարտավարությամբ». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին ութ տարիների Հայաստանի ողջ ներքաղաքական կյանքը տեղավորվում ա մի պրիմիտիվ անհավասարման մեջ։
Եթե գործող կառավարությանն առանձին գնահատենք, ապա անհավասարումն ակնհայտ ա՝ «Նիկոլը պետք ա գնա» > «Նիկոլը պետք է մնա»։ Արժանահավատ որևէ հարցման մեջ ՔՊ վարկանիշը վերջին տարիներին 30%-ից չի անցել, իսկ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը՝ 30% էլ չի հասնում։ Բայց հենց գործը հասնում ա իրական ընտրություններին, միանում ա լրիվ ուրիշ անհավասարում՝ «Նախկինների վերադարձի վախը» > «Իշխանությունը փոխելու ցանկությունը»։
էս երկու անհավասարումների տարբերությունը ընդամենը մի շատ ծանոթ գործոն ա՝ «նախկինները»։ Սա Էն ա, ինչ մեր փառապանծ տիտղոսային ընդդիմությունը տենց էլ չհասկացավ կամ լավ էլ հասկացավ, բայց ստորադասեց անձնական/խմբային ֆինանսական շահերին։ Արդեն 2018թ․ առաջին ընտրություններից դա պարզ էր։ Բայց մի կողմ քաշվելու և իրենց անցյալն ու ապագան վերաիմաստավորելու փոխարեն ընտրվեց «քաղաքական լծակները» = «կուտակված կապիտալի պահպանման» հավասարումը։ Ինչպես տեսանք, էդ հավասարումը սխալ էր։ Ընտրություններին ստացած քվեները ոչ մի կերպ չապահովեցին կուտակած կապիտալի անվտանգությունը, հակառակը՝ այն ուղիղ թիրախ դարձրեցին։
Ճոռոմ խոսքեր են հնչում, թե հաշվարկելու և կանխատեսելու իրենց կարողությունները բազմակի ավել են։ Բայց դա պետք ա ցույց տալ, ոչ թե դրա մասին բարձր գոռալ։ Եթե սեփական երկրի քաղաքական նեղ ու ծանոթ միջանցքներում կատարվողը չես կարող նորմալ հաշվարկել, ապա ի՞նչ կարելի ա ասել աշխարհաքաղաքական ապոկալիպսիսի ժամանակ կողմնորոշվելու հմտության մասին։
Պետք ա նշել, որ ընդդիմության առաջնորդները տապալել են ռազմավարական մտածողության բազային թեստը մի փոքրիկ հանրապետության շրջանակներում։ Էս ընդհանուր ֆոնին միակ ուժը, որ գոնե երեք տարի առաջ արդեն հասկացել էր իր մարտավարական շահը՝ ՀՀԿ-ն ա։ Ու էս ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը դրա ևս մի ցուցիչ ա։ Բայց նույնիսկ էդ քայլն էր ուշացած։ Եթե գոնե 2018-ի ընտրություններից հետո զբաղվեին շարքերը օպորտունիստներից մաքրելով, քաղաքական պարզ ու հստակ պատումներ մշակելով, վերակազմավորվելով, գուցե էսօր ինձ էլ համոզեին իրենց ալտերնատիվ լինելու հարցում։ Իսկ մինչ էդ պարզ հաշվարկը հասանելի դառնա «նախկինների» տակ անցնող բոլորին, ՔՊ-ն արդեն 3-րդ ընտրություններն ա, որ բացարձակ նույն կանխատեսելի, ախմախ մարտավարությամբ հաղթում ա ընտրություններում։ Քաղաքական կարճատեսության փայլուն օրինակ, թե ոնց քչերի օպերատիվ մակարդակում ձախողումների համար պատասխան ա տալիս ամբողջ երկիրը՝ առաջ ու ներկայումս էլ»:

«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
4200:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5100:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
97Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
66Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
65Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
92Երեկ, 23:00
Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ Հայաստանի օգտին որոշման առնչությամբ
52Երեկ, 22:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
131Երեկ, 21:51