«Պետք չէ մեղադրել ՔՊ ընտրողներին, եթե ինքդ չես գնալու ընտրության»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվարան գնացեք ընտրության: Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ:
2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է մոտ 885.000 ձայն: Դա կազմում էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 34%-ը: Ընտրողների շուրջ 52%-ը չի մասնակցել ընտրությանը:
2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն ստացել է մոտ 688.000 ձայն կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 27%-ը: Ընտրողների շուրջ 50%-ը չի՛ մասնակցել ընտրությանը:
Մեծ հավանականությամբ, 2026թ․ հունիսի 7-ի ընտրություններում, 2021թ. համեմատ, ՔՊ-ն զգալիորեն ավելի քիչ ձայն կստանա: Իսկ նրա լիարժեք պարտության ու անցնցում հեռացման համար, կարևոր է բոլոր ընտրողների ակտիվ մասնակցությունը:
Եթե 2018թ․ և 2021թ․ մեծ լիներ քվեարկության մասնակցությունը՝ ՔՊ-ն կստանար ցածր տոկոսներ և հնարավորություն չէր ունենա դավադրաբար հանձնել Արցախն ու լրջագույն վտանգի ենթարկել Հայաստանը:
Ընտրության իրավունք ունեցող հարգելի քաղաքացի,
Համարեք, որ ձեզանից յուրաքանչյուրը կայացնելու է ճակատագրական որոշում: Ընտրության չգնալը ևս որոշում է, բայց ի վնաս Հայաստանի: Պետք չէ մեղադրել ՔՊ ընտրողներին կամ երկիրը կործանող կառավարիչներին, եթե ինքդ չես գնալու ընտրության:
Ուղղակի պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը»:

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
2203:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
4102:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
5100:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
113Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
73Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
68Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
99Երեկ, 23:00