«Ռուբեն Վարդանյանի գործունեությանն անդրադառնալը անհրաժեշտ է հատկապես այս պատմական շրջափուլում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է:
Ռուբեն Վարդանյանն իր գործունեությամբ մի կողմից ավելորդ է դարձրել թերևս իր մասին որևէ բան ասելը, և մյուս կողմից՝ այդ գործունեությանն անդրադառնալն ու Վարդանյանի ստանձնած պատասխանատվությունը մատնանշելը ոչ միայն ավելորդ չէ երբեք, այլ ըստ էության անհրաժեշտ է հատկապես այս պատմական շրջափուլում:
Անհրաժեշտ է, որովհետև սեղանին դրված է հայկական ազգային ու պետական ինքնությունն ապամոնտաժումից պաշտպանելու հարցը: Իսկ Ռուբեն Վարդանյանը իր կյանքի վերջին մեկ-մեկուկես տասնամյակը առավել ակտիվ նվիրել է հենց այդ ինքնության ամրապնդման, բյուրեղացման գործին, իսկ վերջին մի քանի տարին՝ նվիրվել է դրան ըստ էության զոհաբերվողի վեհանձնությամբ ու սառնասրտությամբ, բայց առանց անձնապաստան վերամբարձության:
Մարդը, որը մեծ հաշվով իր այդ նվիրումը շարունակում է Բաքվում պատանդառված վիճակում, ընտանիքի միջոցով հանրային ուղերձ հղելու չափազանց սուղ հնարավորությունը ծառայեցնելով իր այդ նվիրումին:
Այսօր կեղծ, պարտադրված «հայեցակարգերի» շրջանակում նենգափոխելով իրականությունը, այդ նենգափոխումը հռչակվում է իբրև «զոհի կերպարից դուրս գալու պատմական պրոցես»: Մինչդեռ, իրականում հենց այդ պրոցեսն է հայաստանյան հանրությանը պարտադրում զոհի կերպար և խորացնում այն՝ նոր շրջափուլի հիմքում դնելով այլ բանի անզորության գիտակցումը:
Մինչդեռ, Ռուբեն Վարդանյանի գործունեության կոնցեպտը արմատապես այլ էր և իրապես՝ զոհի կերպարի հաղթահարմանը միտված, երբ հանրությանը ներարկվում էր աշխարհի առաջ բաց լինելու գաղափարը, բայց ոչ թե ինքնության հանձնման կամ ապամոնտաժման հաշվին, այլ հենց ինքնության բյուրեղացման շնորհիվ: Որովհետև այդ դեպքում է միայն հնարավոր աշխարհի հետ հարաբերությունը կառուցել փոխադարձության սկզբունքի վրա, այլ ոչ թե անձնատուր լինելու:
Եվ Հայաստանի ապագան անկասկած ինքնության բյուրեղացման այդ կոնցեպտինն է, և այդ ապագայի կառուցման հարցում Ռուբենն անկասկած դեռ լինելու է ակտիվ ու ազատ մասնակից»։

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
2203:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
4102:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
5100:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
113Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
73Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
68Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
99Երեկ, 23:00