«Ֆազի» սպանության գործն ավարտական փուլում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը մոտենում է ավարտին։ Կողմերը դատարանում արդեն հանդես են գալիս ավարտական ելույթներով։
Ուշագրավ է, սակայն, որ տուժող կողմը կասկածներ ունի, թե ինչով է պայմանավորված քրեական գործով հապճեպ դատական նիստեր հրավիրելը։ Չի բացառվում, որ մինչ ընտրությունները դատարանն արդեն գնա որոշում կայացնելու փուլ։
Թե նախընտրական այս թեժ շրջանում ով ում ինչ է խոստացել՝ դժվար է ասել, սակայն փաստ է, որ աղմկահարույց այս քրեական գործը գտնվում է ավարտական փուլում։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
Կասկածներ կային՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջիններս լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։
Սպանությունից շուրջ երկու ամիս անց այդ կասկածները մասամբ հաստատվեցին իրավապահների գործողություններով․ Ռուստամ Ստեփանյանը և ևս մեկ անձ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Միևնույն ժամանակ, բուն սպանությունը կատարած անձինք դեռևս հետախուզվում են:
Նրանցից մեկը, ըստ տեղեկությունների, կալանավորվել է Ռուսաստանում, սակայն մինչ օրս չի տեղափոխվել Հայաստան։ Դեռ հարց է՝ նրան կտեղափոխե՞ն Հայաստան, թե՞ ոչ։
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում և այս պահին շարունակում է մնալ կալանքի տակ»։

«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
4200:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5100:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
97Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
66Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
65Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
92Երեկ, 23:00
Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ Հայաստանի օգտին որոշման առնչությամբ
52Երեկ, 22:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
131Երեկ, 21:51