«Մեր առաջարկով «Կենդանիների պաշտպանության և պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխվել էին կետեր». Օվսաննա Հովսեփյան

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկում «Կենդանիների պաշտպանության և պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի շուրջ՝ ՀԿ-ների և անհատ կենդանասերների մասնակցությամբ:
Մեր առաջարկով փոփոխվել էին կետեր, որոնց թվում՝ որպես գլխաքանակի կարգավորման մեթոդ քնեցման ուղիղ արգելքը, ինչը մինչ այս չկար, կենդանուն առաջին բուժօգնություն ցույց տալուց և բժշկի ցուցումներով բուժում անելու դեպքում չտուգանվելը, ինչը մինչ այս նախատեսում էր 200.000 դրամ տուգանք, և այլն:
Իհարկե, դեռ կան բացեր, գլխավորապես՝ հանրային վերահսկողության հարցը: Մեր աշխատանքային խումբը հանդես եկավ առաջարկներով նաև կոնկրետ այս մասով, և հույս ունենք, որ մեր այս առաջարկները նույնպես կընդունվեն, քանի որ մեզ խոստացան, որ օրենքը լավացնելու ուղղությամբ աշխատանքները և հանդիպումները կլինեն շարունակական»:

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9316:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9615:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10815:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10714:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
9914:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10013:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
9913:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:42