«Երբ Ռուբիոն հարցնի՝ ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, պատմեք»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն դեպքում, երբ Ռուբիոն հարցնի՝ «ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպե՞ս են գործերը», Ռուբիոյին տեղեկացրեք, որ ձեր մոտ ազատ, մրցակցային, ժողովրդավարական նախընտրական է։
Տեղեկացրեք, որ հիմնական ընդդիմադիր ախոյանը տնային կալանքի տակ է։ Մյուս ընդդիմադիր ուժի երկրորդ համարը՝ կալանավորված, իսկ առաջինը ունեզրկման սպառնալիքի տակ: Մյուս ընդդիմադիր ախոյանը՝ պերմանենտ ազգային ու էթնիկ ատելության տարափի և բանտարկության սպառնալիքի տակ, իսկ եկեղեցու ու ժողովրդի շահերի մարտիկ հոգևորականները, որպես «ահաբեկիչ» և «պետական կարգ տապալող» բանտարկված:
Չմոռանաք պատմել նաև, որ այս բացառիկ «լեգիտիմ» և «բարձր քաղաքական մշակույթի» պայմաններում հրապարակավ գոռում եք՝ «ձեզ կշինեմ, կդոմփեմ, կկզցնեմ, մատից բացի ուրիշ բան էլ թափ կտամ, գոտկատեղից ներքև բանը ցույց կտամ, ականջներն ու լեզուն կկտրեմ, բորդյուր կլիզեցնեմ, ասֆալտ կուտեցնեմ, պատերին կծեփեմ, վեր ընկեք տեղներդ, նյարդերս չուտեք, օլուխներ, կկոխեմ համապատասխան տեղներդ, համբալներ, ստահակներ, պետության համը բերաններումդ եմ թողնելու, վիժվացքներ, գործակալներ, շպիոններ, մինչև տարվա վերջ բոմժ եմ դարձնելու, դուք ինչի՞ չեք զոհվել, ինչի՞ եք դեռ ողջ»։
Հետո էլ ասեք, որ այս ամենից հետո, երբ ժամանակ է մնում, քարտեզիկ ու քաղցրավենիք եք բաժանում երեխաներին, սելֆիի հերթ սպասարկում և վարչական ռեսուրսով ձայն «քերելով» զբաղվում, բայց արդեն «ԾՆԳԼ եք եղել»:
Իսկ առավոտները դուրս եք գալիս ու ասում՝ «Ես ձեզ սիրում եմ»։
Վարագույր Ռուբիոյի համար»։

«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
4200:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5100:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
97Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
66Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
65Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
92Երեկ, 23:00
Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ Հայաստանի օգտին որոշման առնչությամբ
52Երեկ, 22:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
131Երեկ, 21:51