Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան

«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան
85
Այսօր, 14:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մայիս 28-ի ռազմական շքերթի մասին.
- կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.
- քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.
- Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-ների օրինակով, ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.
ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար...
դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն...
Փառք Հայոց Բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։
Հավերժ հիշատակ մեր նահատակներին...»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան