«Պարտված, թույլ վիճակում նման բան անող ազգերը վերջում շատ ծանր գին են վճարում». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Լավ, ասենք թե Սամվել Կարապետյանը քաղաքականությունից բացարձակ չի հասկանում, բայց մեկը չկա՞՝ կողքից հուշի, թե պարտված ազգի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ էթնիկ կամ ազգային խտրականության հրահրումը, ինչ-ինչ օրենքների ընդունման տեսքով։ Ասենք հաղթած հզոր պետություն լինես, տենց բաներ անես, դե կարաս ասես՝ հզոր եմ, թուրս կտրում ա, ծովն էլ ծնկներիս ա։ Բայց պարտված թույլ վիճակում տենց բան անող ազգերը վերջում շատ ծանր գին են վճարում։ Տենց մեկը կար, պարտությունից հետո հասել էր Արցախ, ու փոխանակ հասկանալու ստեղծված իրավիճակը, ճակատագրական պահը ու նաեւ սեփական լեզուն կարճ պահելու անհրաժեշտությունը, այնտեղ իր ֆանտազիաներով ավելի էր գրգռում մարդկանց երևակայությունը։ 26 տարի հաղթած ազգը չէր կարողացել լուծել կարգավիճակի հարցը, կրել էր խայտառակ պարտություն ու ավելի բարձր էր կարգավիճակ պահանջում։ Վերջում ամենը ավարտվեց Արցախի հայաթափմամբ, ինքն էլ հայտնվեց Բաքվի բանտում»:

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9316:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9615:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10815:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10714:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
9914:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10013:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
9913:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:42