«Առողջության ապահովագրության համակարգը ՔՊ ողորմածությունը չի». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական ցինիզմը հետաքրքրաշարժ բան ա։ Նիկոլ Փաշինյանը, որտեղ մի թոշակի տարիքի մարդ ա տեսնում, հարցնում ա առողջության համընդհանուր ապահովագրության կիսատ-պռատ ներդրված համակարգի մասին։ Ու դրա մասին նենց ա խոսում, որ տպավորություն ա, թե մանկուց հեծանիվի համար փող էր հավաքում, բայց նախընտրական էս շրջանում խոզուկի տեսքով կասսան ջարդել ա՝ ամեն առանձին վերցրած տատիկի բուժումը ֆինանսավորելու։ Նայում ես՝ ոնց որ երկնքից բացառապես էդ գործերով ա իջել՝ թոշակառուների դարդերը դարմանելու։
Պետությունն, առհասարակ, սեփական փող չունի։ Կառավարությունն ընդամենը կառավարում ա հարկատուների մի տեղ հավաքած փողերը։ Առողջության ապահովագրության համակարգը ՔՊ ողորմածությունը չի, բարեգործական ակցիա չի, վարչապետի անձնական ծախսը կամ նախընտրական նվեր չի։ Էդ համակարգը ֆինանսավորվում ա էն ահագին հարկերից ու տուրքերից, որոնք էդ նուն քաղաքացիների աշխատավարձերից ու այլ եկամուտներից ա պահվում։ Բայց քաղաքացիներին «ծախում» են՝ որպես երկնքից իջած մանանա, մի աննախադեպ հրաշք բան։
Պատկերավոր ասած, պետությունը մտել ա աշխատող քաղաքացու գրպանը, էնտեղից փողը հանել ա, բժշկական ծառայություն ա առել, մի մասը վճարել ա էդ ընթացքն ապահովող պաշտոնյաներին ու բաշխել բոլորին՝ իրա կոռուպցիոն ռիսկերով, բանով։ Ու էս գործողության համար ծափահարությունների ա սպասում։ Ասում ա կարայինք, չէ՞, ձեռներիցդ վերցնեինք ու թալանեինք, դղյակ սարքեինք։ Դե քանի որ չենք թալանել, ծափ տվեք, արա։ Թերևս քաղաքացին էլ պետք ա մտածի, որ առողջական ապահովագրության համակարգը վարչապետի կաբինետի աշխատասեղանի վերևից երկրորդ դարակում դրած բան ա, որ կուզի՝ կտա, չի ուզի՝ չի տա։
Մենք հա՛ ուզում ենք արդյունավետ պետություն կառուցել, բայց ոնց անում ենք, իր ամենավատ դրսևորումներով «սովետ» ենք ստանում, երբ պետության համակարգային պարտավորությունները որպես «վոժդ»-ի անձնական բարեգութության արդյունք ա ներկայացվում։ Բայց ամենավատն էն ա, որ դա նաև տենց ընկալվում ա»։

«Եթե Փաշինյանը վերարտադրվի, Հայաստանում կհաստատվի այնպիսի «խաղաղություն», ինչպիսին հիմա Արցախում է». Հովիկ Աղազարյան
1301:00
«Պատկերացրեք՝ հունիսի 8-ին արթնանանք ու ՔՊ-ն իշխանության չի, ո՞նց եք պատկերացնում որոշ մարդկանց վիճակը». Հովիկ Աղազարյան
2000:48
Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են
2200:42
«Առողջության ապահովագրության համակարգը ՔՊ ողորմածությունը չի». Սուրեն Սահակյան
2500:36
«Էս տղեն դարձել է Հայաստանի ընդդիմության ու լրատվամիջոցների դեմ հիմնական հիբրիդային զենքը». Նարեկ Գալստյան
4000:30
«Նիկոլ Փաշինյանն ստեղծել է տոտալ վախի մթնոլորտ». Հովիկ Աղազարյան
4200:24
«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
5800:18
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում
5400:00