Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ

Մայիսի 26-ին՝ ժամը 2:40-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Կոտայքի քրեական ոստիկանների և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
75Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
51Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
55Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
77Երեկ, 23:00
Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ Հայաստանի օգտին որոշման առնչությամբ
43Երեկ, 22:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
120Երեկ, 21:51
«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան
80Երեկ, 21:24
«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
79Երեկ, 20:24