Նեթանյահուն հայտարարել է Լիբանանում Իսրայելի նոր գործողության մասին

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի բանակի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ընդլայնվող գործողության ֆոնին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է քաղաքական-ռազմական կաբինետի նիստ։
«Իմ և պաշտպանության նախարարի հանձնարարականներով՝ շտաբի պետի հետ միասին, մենք ակտիվացնում ենք մեր գործողությունները Լիբանանում։ Իսրայելի պաշտպանության բանակը մեծ ուժեր է տեղակայում տարածքում և գրավում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Մենք ամրապնդում ենք անվտանգության գոտին՝ հյուսիսում բնակավայրերը պաշտպանելու համար», - հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է, որ միաժամանակ լայնածավալ աշխատանքներ են տարվում «Հեզբոլլահ»-ի FPV հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր, այդ թվում՝ նորարարական լուծումների մշակման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Ադրեյը հրատապ նախազգուշացում է տվել Լիբանանի մի քանի քաղաքների բնակիչներին. «Հեզբոլլահի գործունեությունը ստիպում է Իսրայելի պաշտպանության բանակին գործողություններ իրականացնել դրա դեմ... Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել իրենց տները և շարժվել Զահրանի գետից հյուսիս»։
Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը նաև հայտնել է, որ հարձակվել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի վրա Լիբանանի հարավում։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարձակվել է զինվորների վրա Շամաա քաղաքի մոտակայքում։ Բինտ Ջբեյլ քաղաքում իսրայելական ռազմական մեքենա նույնպես հարված է հասցվել: «Հեզբոլլահ»-ը նաև ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական Բրանիտ բազայի զորանոցին:

«16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ». ՆԳՆ
2216:54
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը
3516:37
«Թուրքը իր մարդասպաններին հերոս է սարքում, իսկ մենք մեր հերոսներին անարգում ենք». Դավիթ Մանուկյան
2416:36
«75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում». «Ականատես»
4115:54
«Ստեփանավանի 1-ին դպրոցում չեն կնիքում քվեատուփ նետվող ծրարներ». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5215:42
«Եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը». Նաիրի Հոխիկյան
6215:30
Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
7315:18
«ԱԺ նախագահը սրճարան է մտնում. միայն դռան մոտ հինգ թիկնապահ կա, ինչը շռայլություն է». Տիգրան Դավուդյան
6815:00