Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող արցախցիները պետք է լրացնեն մասնակցության հայտադիմումը

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ արցախցիներ,
Եթե ցանկանում եք մասնակցել ընտրություններին, անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը։
Խնդրում ենք կապ հաստատել ինձ հետ կամ «ՀայաՔվե» թիմի ներկայացուցիչների հետ, որպեսզի տրամադրենք համապատասխան ֆայլը և մանրամասն ներկայացնենք դիմելու ամբողջ ընթացակարգը։
Ձեր մասնակցությունն ու ձայնը կարևոր են։
Կարող եք բեռնել։
https://docs.google.com/.../1PSNDXhWzzseM57Wu.../mobilebasic
Կատարում եք հետևյալ քայլերը
1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով (դիմումի ձևը՝ այստեղ)։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻՊ աշխատակազմ։
2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը, դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր (օրինակ՝ ԵԴ2/5108/02/26 քաղաքացիական գործ) , որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։
3. Դատարանը կիրառելով արագացված վարույթ հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում։
Ռոման Երիցյան կետ առ կետ ներկայացրել է։
Դիմումի ձև կուղարկեմ ես։
Խնդրում եմ շատ տարածել»:

«Հայկական բիզնեսի խնդիրներից մեկն աշխատակիցներին գործ վստահելն է՝ առանց կրթելու»․ Սամվել Գևորգյան
5003:06
«Մշեցին համաձայնություն չի տալիս քանդել հայկական թաղամասում գտնվող իր պապենական տունը»․ Վահե Լոռենց
4802:06
«Խաչատուրյանի վերջին երկու «թաղումային» այցերը անցել են բարձր կոմֆորտի պայմաններում». Վահե Սարուխանյան
6900:36
«Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը»․ Լևոն Ազիզյան
5500:30
Հունիսյան շոգից հետո Եվրոպայում մահացել է առնվազն 14,000 մարդ
13000:27
«Նիկոլն՝ ինքն է որոշում՝ ով պետք է նստի ընտրակաշառքով, ով՝ փողերի լվացմամբ»․ Աղասի Ենոքյան
5900:00
Բակո Սահակյանը մեղադրանքը չի ընդունել
67Երեկ, 23:42
30 ոստիկանական ավտոմեքենա լուսաձայնային ազդանշաններով սլացել է Պապ թագավորի փողոցով (տեսանյութ)
105Երեկ, 23:36