Չորեքշաբթի, 27 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում 

«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում 
52
Այսօր, 00:00

Хроника Кавказа անունով կայքը մայիսի 25-ին հրապարակել է հոդված, որտեղ պնդում է, թե իր ձեռքում հայտնվել են ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր՝ կապված Հայաստանում 2026 թվականի ընտրությունների և քաղաքական գործընթացների վրա հնարավոր ազդեցության ծրագրերի հետ։ Ըստ կայքի՝ արտահոսքի աղբյուրը եղել է ՌԴ հետախուզության գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը ենթարկվել է հաքերային հարձակման։ Factor TV-ն ուսումնասիրել է՝ որքանով են արժանահավատ այս պնդումները, ովքեր են կանգնած նորահայտ կայքի հետևում, և ինչպես է դրա բովանդակությունը տարածվել հայկական մեդիադաշտում։ Ի՞նչ է հրապարակել Хроника Кавказа-ն

Կայքի աղմուկ հանած հրապարակումը վերնագրված է․ «Փաշինյանին տապալելու ծրագիր. Ռուսաստանի հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության մասին»։ Դրանում ներկայացվում են իշխանափոխության հնարավոր սցենարներ, ընտրազանգվածի «գունավոր քարտեզագրում», ինչպես նաև տարբեր ընդդիմադիր դերակատարների ու գործարարների հնարավոր դերերը 2026 թվականի ընտրություններում։ Հրապարակված «արտահոսած փաստաթղթերը» չորսն են․ «Փաշինյանի ալտերնատիվը»-խոսվում է Սամվել Կարապետյանի և Անդրանիկ Թևանյանի շուրջ նոր քաղաքական «հենման կենտրոն» ձևավորելու մասին, «Հայկական Ձմեռ պապը՝ ընդդեմ պրոթուրքական կեղծ Ռոբին Հուդի»- ներկայացվում են իշխանափոխության տարբեր սցենարներ, «Մայր Հայաստան»-ընդդիմադիր շարժման ուժեղացման ծրագիր, «Տեղեկատվական քարոզարշավների կոնցեպցիան»-տեղեկատվական արշավների համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրություն և լրատվամիջոցների ցանկ։

Վերջին փաստաթղթում ներկայացված են նաև այն լրատվամիջոցները, որոնք նկարագրվում են որպես «лидеры общественного мнения», այսինքն՝ հասարակական կարծիքի ձևավորման առաջատարներ։ Սակայն ցանկում ներառված մի շարք կայքեր՝ orer.am, pressmedia.am, 1or.am, newsarm.live, oratert.am, press24.am, armenia24.live և այլք, լայն հանրային ազդեցություն կամ մեծ լսարան չունեն։ Իսկ 1lur․am և lraber.online կայքերն այս պահին ընդհանրապես չեն գործում։ Սա ևս հարցեր է առաջացնում հրապարակված «փաստաթղթերի» բովանդակության և դրանցում ներկայացված գնահատականների արժանահավատության վերաբերյալ։

«Արտահոսքի» իսկությունը չի հաստատվում

Չնայած պնդումներին՝ Хроника Кавказа-ն չի ներկայացնում այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտային հաստատել հրապարակված նյութերի իսկությունը։ Որպես «հիմնական ապացույց» կայքը ներկայացնում է Apple ընկերության նախազգուշացման նամակը, որն իբր ուղարկվել է հաքերային հարձակման ենթարկված աշխատակցի հաշվին։ Սակայն նման նախազգուշացումը կարող է միայն վկայել հաշվի հնարավոր կոտրման կամ կիբեռսպառնալիքի մասին։ Այն որևէ կերպ չի ապացուցում, որ հեռախոսը պատկանել է ՌԴ հատուկ ծառայության աշխատակցի, որ հրապարակված փաստաթղթերը իսկական են, որ դրանք առնչություն ունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Բացի այդ, հրապարակված նյութերում բացակայում են իրական արտահոսքերին բնորոշ մի շարք կարևոր հատկանիշներ՝ ամբողջական փաստաթղթեր, գրանցման համարներ, ծառայողական նշումներ, ստուգելի մետատվյալներ կամ այլ տեխնիկական տվյալներ, որոնք հնարավոր կլիներ անկախ կերպով ստուգել։ Ուշադրության է արժանի նաև այն, որ հրապարակված նյութերի լեզուն և կառուցվածքը ավելի շատ հիշեցնում են քաղաքական կամ քարոզչական վերլուծություն, քան հատուկ ծառայությունների ներքին փաստաթղթեր։ Դրանցում հաճախ օգտագործվում են հրապարակախոսական և հուզական ձևակերպումներ, որոնք բնորոշ չեն պաշտոնական վերլուծական փաստաթղթերին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: