Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են

Առաջին ատյանի դատարանը մայիսի 26-ին Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում է կայացրել:
«Հայլուրի» տեղեկություններով այսօր՝ երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել:
Պարզվում է՝ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել:
Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատել է տեղեկությունը:
Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- ասել է Հովհաննես Ղարաքեշիշյանը:
Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը:
Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին: Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Այս նախադասությունում հայհոյանքներ էր գտել նախաքննական մարմինը։

«Եթե Փաշինյանը վերարտադրվի, Հայաստանում կհաստատվի այնպիսի «խաղաղություն», ինչպիսին հիմա Արցախում է». Հովիկ Աղազարյան
3701:00
«Պատկերացրեք՝ հունիսի 8-ին արթնանանք ու ՔՊ-ն իշխանության չի, ո՞նց եք պատկերացնում որոշ մարդկանց վիճակը». Հովիկ Աղազարյան
4300:48
Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են
4000:42
«Առողջության ապահովագրության համակարգը ՔՊ ողորմածությունը չի». Սուրեն Սահակյան
4000:36
«Էս տղեն դարձել է Հայաստանի ընդդիմության ու լրատվամիջոցների դեմ հիմնական հիբրիդային զենքը». Նարեկ Գալստյան
4600:30
«Նիկոլ Փաշինյանն ստեղծել է տոտալ վախի մթնոլորտ». Հովիկ Աղազարյան
4400:24
«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
6300:18
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում
5800:00